Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եվրոպական երկրները շարունակում են թույլ մնալ մարտական ուժերի, ռազմածովային ուժերի, օդուժի և անօդաչու սարքերի առումով։ Նախօրեին Զելենսկին ասել էր, որ ցանկանում է Եվրոպայում զինված ուժեր ստեղծել՝ Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ։
«Եվրոպան այսօր թույլ է»,- ասել է նա ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Եվրոպական երկրները մնում են թույլ «մարտական ուժերի, նավատորմի, օդուժի, անօդաչու թռչող սարքերի քանակի առումով», թեև վերջին երեք տարում բարելավումներ են եղել, հավելել է Զելենսկին։