Մայիսի 16-ին ժամը 14:20-ին ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հետաքննիչները և ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:
Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):
Փրկարարները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: