ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ։
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը:
Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են ԲՊՀ-ին և արժանացել չեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ թիմը:
Մրցաշարն առաջին անգամ կայացել է Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում, որտեղ առաջնության անցկացման համար կառուցվել է խաղային երկու կորտ՝ հագեցած ժամանակակից և բարձրորակ մարզական գույքով։
Առաջնության հաղթողները պարգևատրվել են մեդալներով և մրցանակներով:


