Նովոսիբիրսկ–Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևոր Նովոսիբիրսկի օդանավակայանում վազել են և փորձել հասնել ինքնաթիռին։
Ըստ SHOT Տելեգրամյան ալիքի, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Տղամարդիկ ուշացել են իրենց թռիչքից, սակայն որոշել են չհանձնվել: S7 Embraer 170-ին հասնելու համար 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս եկել օդանավակայանի սպասուղի։ Ինքնաթիռին հետապնդող տղամարդիկ ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից:
Օրինախախտները վերադարձվել են օդանավակայանի տերմինալի շենք, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար։ Նրանց տուգանք է սպառնում։