Հետևեք մեզ։

Լոռիում թունելի մեջ Lada Priora-ն բախվել է պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան վիրավորներ (լուսանկարներ)․ Shamshyan.com

12:44, 17 մայիս 2023
Լոռիում թունելի մեջ  Lada Priora-ն  բախվել է պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան  վիրավորներ (լուսանկարներ)․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։

 

Վթարի հետևանքով 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը  Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ է, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։ 

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ