Մոսկվայի Կարմիր հրապարակում օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին խաղաղության համերգ է նախատեսված։ Այս մասին հայտարարել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն, ով արդեն ելույթի հրավեր է ստացել։
Նրա խոսքով՝ իր ռուս իմպրեսարիոն, ով նախկինում կազմակերպել էր երգչի չորս ելույթ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, հրավիրել է նրան մասնակցելու օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին նախատեսված այս միջոցառմանը։
Ալ Բանոն նշել է, որ, ելնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների մասին վերջին լուրերից, մոտ ապագայում որոշակի դրական փոփոխություններ են սպասվում։ Երգիչը վստահություն է հայտնել իր իմպրեսարիոյից ստացված տեղեկատվության իսկության մեջ՝ ընդգծելով իր անբասիր համբավն ու երկար տարիների փորձը։ Եզրափակելով իր հարցազրույցը՝ Ալ Բանոն նշել է, որ Կարմիր հրապարակում խաղաղության համերգի անցկացումը հրաշալի նորություն է։