Հետևեք մեզ։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են դեսպաններ նշանակել Մոսկվայում և Վաշինգտոնում

15:02, 18 փետրվար 2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են դեսպաններ նշանակել Մոսկվայում և Վաշինգտոնում

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապահովել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանների արագ նշանակումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Ամենահրատապը և, հատկապես, ոչ ամենադժվարը ԱՄՆ-ում և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանների հնարավորինս շուտ նշանակումն ապահովելն է»,- ասել է Լավրովը ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով ամերիկյան ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները