Հետևեք մեզ։

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ շինծու գործով «մեղադրական ակտի» հրապարակումը, այլ գործիչների անուններ են հնչեցվել

17:53, 18 փետրվար 2025
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ շինծու գործով «մեղադրական ակտի» հրապարակումը, այլ գործիչների անուններ են հնչեցվել

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ անձանց նկատմամբ շինծու գործով «մեղադրական ակտի» հրապարակումը։

Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։

Այսօրվա «դատավարության» ընթացքում հնչել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Ղարամյանի, Մոնթե Մելքոնյանի անունները։ Բաքվում կարծում են, որ այս անձինք ևս անցնում են Արցախի ռազմաքաղաքական ղեհավարությանը վերագրվող տարատեսակ անհիմն մեղադրանքների հիման վրա հարուցված շինծու քրեական գործի որոշ էպիզոդներով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները