Հետևեք մեզ։

Սնուփ Դոգի համերգի համար հատկացված 6մլն դոլարը դեռ չի վերադարձվել պետբյուջե. «Հետք»

20:23, 18 փետրվար 2025
Սնուփ Դոգի համերգի համար հատկացված 6մլն դոլարը դեռ չի վերադարձվել պետբյուջե. «Հետք»

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։

 

Հունվարի 8-ին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։

 

«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։

 

Հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։

 

Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածվել, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ջոցառումների իրականացմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները