Հետևեք մեզ։

Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

20:58, 18 փետրվար 2025
Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Փետրվարի 18-ին, ժամը 20:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  

Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորների, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք:

Վերլուծական

Ամենաընթերցվածները