Հետևեք մեզ։

Նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ»

09:16, 19 փետրվար 2025
Նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Ինչպես մեզ փոխանցեցին՝ «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որպեսզի պատժեն տրանսպորտի թանկացած սակագների համար չվճարող քաղաքացիներին: Նախագիծը մշակել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ղեկավարմամբ: Հիմա նախագիծը ուղարկել են գերատեսչություններ, այնուհետեւ այն պետք է գնա նաեւ խորհրդարան, իսկ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կիրարկվի:
Նախագծով վարչական տույժ է նախատեսվում. տրանսպորտի թանկացած սակագները չվճարող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն՝ մոտ 5000 դրամի չափով: Երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն ակնարկել էր՝ տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ միջոցներ պետք է կիրառվեն: Կարճ ասած՝ քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերլուծական