ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայում «շատ ժամանակ է անցել» վերջին ընտրություններից հետո, մինչդեռ Զելենսկիի վարկանիշն ընկել է մինչև չորս տոկոս:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում ընտրությունների անցկացման հարցը Ռուսաստանի պահանջը չէ, այլ մտահոգում է «շատ» երկրներին։
Հիշեցնենք, որ Զելենսկիի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024-ի մայիսին, բայց պայմանավորված պատերազմով` ընտրություններ չեն անցկացվել: