Հետևեք մեզ։

Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է, Լարսը փակ է

07:21, 19 փետրվար 2025
Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է, Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանում բուք է։

Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները