Հետևեք մեզ։

Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը

07:25, 19 փետրվար 2025
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է՝ պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:  

 

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից:  

 

Այսօր Հայաստանի մարզերի և Երևանի գրադարաններում, թանգարաններում նախատեսված են մի շարք միջոցառումներ, գրախանութներում՝ բազմաթիվ զեղչեր և անակնկալներ ընթերցողների համար։

 

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

 

Միջոցառումների ցանկերը կցվում են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները