Հետևեք մեզ։

Ալիևը Ստեփանակերտում զբոսայգի է կառուցում․ այն կրում է Բաքվի ռազմավարի պուրակի անունը

07:43, 19 փետրվար 2025
Ալիևը Ստեփանակերտում զբոսայգի է կառուցում․ այն կրում է Բաքվի ռազմավարի պուրակի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ։ Ստեփանակերտ քաղաքում նա մասնակցել է զբոսայգու հիմնակեքի արարողության։

 

Այդ զբոսայգին կրում է այն նույն անունը, ինչ Բաքվում հայտնի պուրակը՝ մեզ հայտնի ռազմավարի պուրակը։ Իրենք դա անվանում են «հաղթանակի զբոսայգի» ։

 

Թե ինչեր է ցուցադրում բաքվեցիներին Ալիևը, այսպես կոչված, ռազմավարի պուրակում, գիտենք բոլորս, իսկ թե ինչ է պատրաստվում ցուցադրել օկուպացված և հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, դեռ հայտնի չէ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շուրջ 9 ամիս շրջափակման մե գտնված Արցախի Հանրապետության վրա և բռնի օկուպացրեց, հայաթափեց այն, գերեվարեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այլ անձանց, նրանց դեմ այսօր Բաքվում շինծու քրեական գործեր են հարուցվել, որոնցով նրանցից որոշներին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները