Հետևեք մեզ։

Կանեփը օգտակար բույս է, այն վարկաբեկվել է տարիներ շարունակ. ՔՊ-ական պատգամավոր

13:17, 17 մայիս 2023
Կանեփը օգտակար բույս է, այն վարկաբեկվել է տարիներ շարունակ. ՔՊ-ական պատգամավոր

Միայն կանեփի և ցեմենտի խառնուրդով բլոկները երբեք իրենց մեջ չեն կարող բորբոս կամ սունկ ունենալ, կրծողները չեն մոտենում կանեփի աղացած փայտանյութին, մենք էսպիսի բան ենք խոսում, Առողջապահության նախարարությունը, ստացվում է, թարս է, «թմրամիջոցներ, թմրամիջոցներ, պայքարում ենք թմրամիջոցների դեմ»: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը:

 

«Գիտեք, կանեփն այնքան հնուց է աճում մեր երկրում, Հայաստանի ամբողջ տարածքում կանեփ կա, եթե տենց պայքարում ենք, եկեք հավաքենք, վառենք, իսկ դա անհնար է: Շատ լավ է թմրամիջոցների դեմ պայքարելը, բայց այն, ինչ ընդունել ենք այս օրենքով, պետությանը օգուտ բերելու համար ենք արել: Այս բույսը նաև վերականգնում է հողի վիճակը: Սա նաև օգտակար բույս է, այնպես անենք, որ օրենքը օգուտ բերի: Օրենքն ընդհանրապես չի վերաբերում թմրամիջոցներին: Խնդրում եմ, չկիրառել թմրամիջոց բառը այս հանդիպումներում, տպավորված կարծրատիպեր կան, երկար տարիներ ինչ-որ բույս վարկաբեկվել է»,- ասաց նա:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ