Հետևեք մեզ։

Օրեր առաջ տարեց մարդուն առանց վճարի երթևեկելու համար ավտոբուսից դուրս հրավիրած վարորդը նկատողություն է ստացել

08:33, 19 փետրվար 2025
Օրեր առաջ տարեց մարդուն առանց վճարի երթևեկելու համար ավտոբուսից դուրս հրավիրած վարորդը նկատողություն է ստացել
Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և հավելել․
 
 
«Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով»,- նշել է նա։
 
 
Գալջյանը նշել է, որ տղամարդու հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրվել է տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։
 
 
Նա հաղորդել է, որ վարորդը ստացել է նկատողություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները