Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Ասել, թե հավաքական արևմուտքը Ուկրաինայի հետ արեց այն ամենը, ինչ որևէ թշնամի իր ամենավերջին թշնամու հետ չէր արել, նշանակում է ոչինչ չասել: Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր: Սա մի մեծ բիզնես պրոեկտ էր այն արևմտյան իսթեբլիշմենթի համար, որն այսօր այլևս չկա (Բայդեններ, Բորիս Ջոնսոններ, Շարլ Միշելներ, Բլինքեններ): Չկան և չկա նրանց երաշխիքն ու շահը: Կա միայն ավերակ Ուկրաինան, նրա 4% ծաղրածու առաջնորդը, ուկրաինական պատերազմի քեյսով միլիոններ աշխատած ուկրաինացի կոռումպացված պաշտոնյաները և ուրիշ ոչինչ բացի դժբախտությունից և արհավիրքից:
Թրամփի հայտարարությունները ավարտական վերջակետ դրեցին այս ամենի վրա: Սա նախ և առաջ ասում եմ ոչ թե այն առումով, որ հակարևմտական եմ կամ ռուսամետ, որովհետև ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը, այլ այն առումով, որ քաղաքականությունը ծաղրածուներին ատելով ատում է և կիրառում նրանց բացառապես ի վնաս սեփական պետության, երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը:
P.S. Ցավոք, դեռ երկար ուկրաինացիները չեն ընկալելու, որ այս պատերազմում ամենագթասիրտ կողմը և ի վերջո նորից Ուկրաինային տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը, այլ ոչ թե Ուկրաինան այս ողջ ընթացքում բազմաթիվ մոտիվացիաներով շահագործողներն ու օգտագործողները: Այս ամենից կարծես ահռելի դասեր քաղողներ պետք է լինեին նաև Հայաստանում: Ցավոք չեն քաղի, որովհետև ծաղրածուի դերը միակն է, որն իրենց հանձնարարված է»: