Հետևեք մեզ։

Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավարն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի

10:01, 19 փետրվար 2025
Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավարն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
 
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները