Հետևեք մեզ։

Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

13:17, 17 մայիս 2023
Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ՝ մեկ ամսով  երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող, բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով մեղադրվող  Դավիթ Գալստյանի կալանավորման  ժամկետը։ Այս մասին հայտնի է դառնում Դատական դեպարտամենտից:

 

Այս գործով Դավիթ Գալստյանից բացի մեղադրյալ է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործով մեղադրյալ է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։