Հետևեք մեզ։

Սպասվում է շատ ուժեղ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով

10:50, 19 փետրվար 2025
Սպասվում է շատ ուժեղ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ը առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ը առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները