Հետևեք մեզ։

Դատարանը մերժել է ԱՄՆ 14 նահանգի հայցն ընդդեմ Թրամփի և Մասկի

11:34, 19 փետրվար 2025
Դատարանը մերժել է ԱՄՆ 14 նահանգի հայցն ընդդեմ Թրամփի և Մասկի

 

Վաշինգտոնի դաշնային դատարանը մերժել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) լիազորությունները սահմանափակելու ԱՄՆ 14 նահանգների խնդրանքը, հայտնում է Hill-ը՝ վկայակոչելով գործով դատավորի կարծիքը։

 

Ավելի վաղ ԱՄՆ 14 նահանգներ դաշնային հայց էին ներկայացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի՝ մեղադրելով վերջինիս գերատեսչությանը անսահմանափակ լիազորությունների տրամադրման և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ։

 

«ԱՄՆ-ի շրջանային դատավոր Տանյա Չուտկանը մերժել է 14 դեմոկրատ գլխավոր դատախազների խնդրանքը՝ անհապաղ լայնածավալ սահմանափակումներ կիրառել Իլոն Մասկի կառավարության արդյունավետության դեպարտամենտի վրա»,- ասվում է հրատարակության մեջ։

 

Դատավորի եզրակացության մեջ նշվում է, որ հայցվորների պնդումը, որ DOGE-ն ունի անսահմանափակ լիազորություններ և հաշվետու չէ Կոնգրեսին, վավեր է, սակայն դատարանը իրավասու չէ սահմանափակել վարչության գործունեությունը հայցվորներին անմիջական և անուղղելի վնասի ապացույցների բացակայության պատճառով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները