Լավրովը դեմ է արտահայտվել աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմին: Ռուսաստանը պետք է խստացնի հսկողությունը աշխատանքային միգրանտների վարքագծի նկատմամբ, այլ ոչ թե նրանց նկատմամբ վիզային ռեժիմ մտցնի։ Այս մասին Պետդումայում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը նրանց վարքագծի վրա: Բայց ոչ արգելքներ դնել, առավել ևս՝ մուտքի վիզային ռեժիմ: Այո, եղած կարգի համեմատ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում»,-ասել է Լավրովը:
Ընդհանուր առմամբ, ՌԴ նախարարը վստահություն է հայտնել, որ «Կենտրոնասիական երկրներից, առաջին հերթին Անդրկովկասից և այլ նախկին հանրապետություններից աշխատանքային միգրանտների նկատմամբ մոտեցումների ցանկացած խստացում չի նպաստի Ռուսաստանի երկարաժամկետ շահերին»։ «Այո, իհարկե, անհրաժեշտ է կարգուկանոն պահպանել, բազմաթիվ խախտումներ են գրանցվել աշխարհագրական մի շարք ուղղություններով, որտեղից գալիս են միգրանտները»,- խոստովանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Մենք կոնկրետ մի քանի հանդիպումներ ենք անցկացրել Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամ երկրների դեսպանների հետ: Մենք մանրամասն պատասխանել ենք նրանց հարցերին, բացատրել ենք տրամաբանությունը, որով առաջնորդվում ենք», - հիշեցրել էնախարարը: