Հետևեք մեզ։

Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայրը ոչ սթափ վիճակում մեքենա է վարել․ նրա «Prado»-ն տեղափոխվել է հատուկ տարածք

12:23, 19 փետրվար 2025
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայրը ոչ սթափ վիճակում մեքենա է վարել․ նրա «Prado»-ն տեղափոխվել է հատուկ տարածք

Փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները