Ադրբեջանի Իսմայիլի շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
Հաղորդվել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:11-ին։ Երկրաշարժի խորությունը 9 կիլոմետր է, ուժգնությունը՝ 3,6 բալ։