Հետևեք մեզ։

Դիլիջանի գիշերօթիկի շենքում 7 արցախցի ընտանիք զրկված է գազից և լույսից՝ ինչպես բլոկադայի ժամանակ Արցախում. իրավապաշտպան

16:49, 19 փետրվար 2025
Դիլիջանի գիշերօթիկի շենքում 7 արցախցի ընտանիք զրկված է գազից և լույսից՝ ինչպես բլոկադայի ժամանակ Արցախում. իրավապաշտպան

Դիլիջանի գիշերօթիկի շենքում բնակություն հաստատած 7 արցախցի ընտանիքներ ձմեռվա ընթացքում զրկված են գազից ու էլեկտրաէներգիայից, ինչպես բլոկադայի ամիսներին Արցախում։ Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա նույն զգացումները՝ ֆիզիկապես և հսգեպես նրանք ապրում են Հայաստանում։ Ընտանիքներից մեկը, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքը, որի երեխաներից 3-ը անչափահաս են ապրում են ցրտի ու մթության մեջ։ Այս ընտանիքը չի օգտվում ոչ արցախցինեերին տրվող դրամական աջակցությունից և որ էլ որևէ նպաստից։

Սոցապ նախարարությունն ասում է՝ այլ առաջարկ ենք արել, թող գնան։ Շատերը ընդունել են առաջարկն ու հեռացել գիշերօթիկից, բայց մնացած այս 7 ընտանիքները ամենաքշվածներն են՝ տարբեր խնդիրներով: Արված առաջարկները նրանց կարող են առավել վատ վիճակի մեջ դնել։ Չնայած դժվար է պատկերացնել առավել վատ վիճակ;

Ու այսպես հանգիստ խղճով ապրում են և սոցապ նախարարությունը և մյուս պատասխանատուները»։

Վերլուծական