Հետևեք մեզ։

Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում երիտասարդների հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ առկա ՀՅԴ մոտեցումները

14:19, 19 փետրվար 2025
Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում երիտասարդների հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ առկա ՀՅԴ մոտեցումները
Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնող մի քանի տասնյակ ուսանողների հետ։
 
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները։
 
Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախի հակամարտության հայանպաստ կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ առկա ՀՅԴ մոտեցումները։
 
Հանդիպումը կայացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները