Ավելի շատ բան, քան դուք, չգիտեմ: Ներողություն, պրոֆիլային հարց չի, չեմ պատասխանի: Խնդրում եմ այդ հարցը ինձ մի տվեք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Իտալիայից Հայաստան եկող բեռում հայտնաբերված, ինչպես նաև Էկվադորից Հայաստան ներմուծված կոկաինի վերաբերյալ:
«Շատ անհանգստացած ենք թե՛ այս լուրերից, թե՛ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով:»,- ասաց Քերոբյանը: