Հետևեք մեզ։

ԳՇ պետը դիմել է դատարան՝ ժամանակավորապես դադարեցնելու Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը, որպեսզի նա մեկնի կարևոր գործուղման, դատարանը մերժել է․ Տիգրան Աբրահամյան

17:55, 19 փետրվար 2025
ԳՇ պետը դիմել է դատարան՝ ժամանակավորապես դադարեցնելու Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը, որպեսզի նա մեկնի կարևոր գործուղման, դատարանը մերժել է․ Տիգրան Աբրահամյան
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։
Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
 
 
«Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:
Պատկերացնում ե՞ք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:
Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»:

Վերլուծական