ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իրեն տեղեկացրել են Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինն ընդգծել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը երկրից ոչ մի լավ բանի չի հանգեցրել, և այժմ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կվերականգնվի։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը առաջին քայլն է արել՝ վերսկսելու ԱՄՆ-ի հետ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Պաղեստինում։