Հետևեք մեզ։

Որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք»-ի առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրու ընտրություններում․ Արտյոմ Ղարաղազարյան

16:08, 19 փետրվար 2025
Որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք»-ի առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրու ընտրություններում․ Արտյոմ Ղարաղազարյան
Արտյոմ Ղարաղազարյանը գրում է․ «Հարգելի գյումրեցիներ,
Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:
 
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից:
 
Մենք ողջ կյանքում արարել ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, որոնց շնորհիվ գյումրեցին կառչած է մնում իր հողին:
 
Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը:
 
Հենց այս նպատակադրումով ու ուժեղ թիմով ներկայանում ենք պատվախնդիր գյումրեցուն:
 
Մենք ունենք Գյումրիի զարգացման ծրագիր՝ «Ճիշտ քաղաք» անունով, որի բոլոր դրույթները մեր հարգելի ընտրողներին հասանելի կդառնան առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները