Հետևեք մեզ։

Apple-ը ներկայացրել է iPhone 16e-ը

23:12, 19 փետրվար 2025
Apple-ը ներկայացրել է iPhone 16e-ը

Ամերիկյան Apple կորպորացիան ցուցադրել է իր վերջին սմարթֆոնը՝ iPhone 16 շարքի մաս՝ iPhone 16e-ն, ասվում է արտադրողի մամուլի հաղորդագրության մեջ։ Նոր արտադրանքը ներկայացված է որպես «հզոր հնարավորություններով, բայց ավելի մատչելի գնով»։

Հեռախոսը հասանելի է երկու գույնով՝ սպիտակ և սև, իսկ ներքին հիշողության երեք տարբերակով՝ 128, 256 և 512 ԳԲ։ Apple Store-ում 128 ԳԲ բազայով գաջեթի գինը 599 դոլար է, 256 ԳԲ-ով` 699 դոլար, իսկ 512 ԳԲ-ով` 899 դոլար: Ս 

iPhone 16e-ն ունի 48 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ ավտոմատ ֆոկուսով և հեռաֆոտո ոսպնյակ՝ 2x խոշորացումով։ Հեռաֆոտո ոսպնյակի և խոշորացման կարգավորումները որոշում են, թե որքանով կարող եք մեծացնել պատկերը՝ առանց մանրամասները կորցնելու:

Գաջեթն ունի 6,1 դյույմանոց էկրան:

Վերլուծական