Հետևեք մեզ։

Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է և Բաքվի պահանջը բավարարելը․ Արման Թաթոյան

23:56, 19 փետրվար 2025
Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է և Բաքվի պահանջը բավարարելը․ Արման Թաթոյան
Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բավարարումը` այս անգամ Սահմանադրություն փոխելու միջոցով: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը․
 
«Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփական քաղաքական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար, և ով իշխանության մնալու համար այլևս ապավինում է իր համար ադրբեջանական ողորմածությանը։
Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ:
Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ»,-գրել է նա։

Վերլուծական