Հետևեք մեզ։

ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով

10:24, 20 փետրվար 2025
ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով

ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ռուս գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը։


Ավելի վաղ նա ասել էր, որ համապատասխան միջնորդությամբ դիմում է ուղարկել Քննչական կոմիտե։

 

Պատգամավորը նշել է, որ երկար տասնամյակներ շարունակ գիտնականները, դատաբժշկական փորձագետները հայտարարում են 1841 թվականին Լերմոնտովի սպանությունից անմիջապես հետո անցկացված հետաքննության անարդարության մասին։


«Քննչական կոմիտեից արձագանք եղավ, սկսվեցին առարկայական համատեղ աշխատանք, այդ թվում՝ տեխնիկական, և մենք կզեկուցենք դրա առաջընթացի և արդյունքների մասին»,- ասել է Բուրլյաևը։


Լերմոնտովը ծնվել է 1814 թ.։ Բանաստեղծը մահացել է 26 տարեկանում։

Վերլուծական