Հետևեք մեզ։

Հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է. «Հրապարակ»

10:53, 20 փետրվար 2025
Հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչությանը՝  իրենց թեկնածուի օգտին, և մրցակիցների դեմ հակաքարոզչությանը, սակայն իշխանական աղբյուրները խոստովանում են, որ ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, շատ տխուր է Գյումրիում։


Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն և Ռուբեն Մխիթարյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ակնհայտ հակաքարոզչություն են տանում նախկին քաղաքապետի և Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեկնածու: Սակայն մարդիկ իրենց հիշողությունը դեռ ամբողջությամբ չեն կորցրել` լավ հիշում են, որ Սարիկ Մինասյանն Էդմոն Մարուքյանի կողմնակիցն էր ժամանակին, որի ցուցակով պատգամավոր էր դարձել։

 

Ե՛վ Սարիկ Մինասյանի, և՛ ՔՊ-ի ողջ հույսը Արման Սահակյանն է` «Սովրանո» ընկերության սեփականատերը, որը Միքայել Մինասյանի ընկերն էր, բիզնես-պարտնյորը, հովանավորյալը շատ ավելի, քան Ռուբեն Մխիթարյանն է եղել: ՔՊ-ում հասկանում են, որ խնդիրը ոչ թե Սարիկի անձն է, այլ՝ իշխանությունը, որը վստահություն չի վայելում Գյումրիում: Իսկ կուսակցական փակ նիստերի ժամանակ Փաշինյանը խիստ զգուշացրել է՝ չի ների ոչ մեկին, որն ակտիվորեն չի պայքարի Գյումրիում իշխանության հաղթանակի համար: Սակայն այդ «պայքարին» հատկապես վնասում է այն, որ Գյումրու ՔՊ կառույցում ուղղակի իրար միս են ուտում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական