Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի:
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2025թ. մայիսի 1-ից, հաղորդել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Վարորդներից ստացել ենք ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը։ Նախագծով առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգի փոխարեն անցնել 13 բալային համակարգի, որը ավելի ճկունություն կտա քաղաքացիներին»,- նշել է նախարարը։