Հետևեք մեզ։

Վարդգես Գասպարին պառկել է դատարանի շենքի դիմաց և իր բողոքն է արտահայտում Սամվել Վարդանյանի ապօրինի հետապնդման դեմ

09:43, 20 փետրվար 2025
Վարդգես Գասպարին պառկել է դատարանի շենքի դիմաց և իր բողոքն է արտահայտում Սամվել Վարդանյանի ապօրինի հետապնդման դեմ

Պատկերացրեք՝ ինչ աստիճան միանշանակ է հանրային ընկալումն առ այն, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ ռեժիմն իրականացրել է խայտառակ խոշտանգում ու շարունակում է իրականացնել ապօրինի քրեական հետապնդում, որ այսօրվա նիստի ժամին Աջափնյակի դատարանի բակում իր «բռենդային» ակցիայով հայտնվել է վաղուց չպառկած Վարդգես Գասպարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։


«Հիշեցնեմ, որ նիստը չի կայացել ու հետաձգվել է 5 օրով՝ մինչև փետրվարի 25-ը՝ ժամը 13:30»,- հաղորդել է նա։


Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված Սամվել Վարդանյանն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 2024 թ. ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։ Սամվել Վարդանյանը պատմել էր, որ երբ ոստիկանության ավտոմեքենան կանգնել էր՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել էին, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն, դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված 3 անձինք մեքենայից հանել էին Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել ծնկել, գլխից բռնած հարվածել գետնին, որից հետո հարվածել էին ձեռքերով: Ծեծը զուգորդվել էր սեռական բնույթի հայհոյանքներով: Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի պատմածի՝ դիմակավորված անձինք պահանջել էին, որ Սամվել Վարդանյանը կրկնի իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները, եւ երբ նա ըմբոստացել էր՝ թքել էին նրա վրա: Դիմակավորված անձինք իջեցրել էին Սամվել Վարդանյանի տաբատը, փայտը պահել են ոտքերի արանքում, սակայն որևէ գործողություն չէին կատարել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները