Հետևեք մեզ։

Համայնքային բյուջեներն 2018-ից ի վեր կրկնապատկվել են, աճը կազմել է 106 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

10:00, 20 փետրվար 2025
Համայնքային բյուջեներն 2018-ից ի վեր կրկնապատկվել են, աճը կազմել է 106 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներն 2018 թվականից ի վեր կրկնապատկվել են՝ աճելով 136 միլիարդ դրամով կամ 106 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների աճի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում, բացի պետական բյուջեից, կան նաև համայնքային բյուջեներ։ Իսկ ինչ է տեղի ունեցել 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներում։ Ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում։ Այսինքն՝ համայնքային բյուջեները 2018 թվականից ի վեր կրկնապատկվել են։ Աճը կազմել է 106 տոկոս։ Համայնքային բյուջեները Հայաստանի Հանրապետությունում 136 միլիարդ դրամով աճել են»,- ասաց Փաշինյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները