Հետևեք մեզ։

Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ տեղի ունեցած փոփոխություններով․ ԱԽ քարտուղար

10:29, 20 փետրվար 2025
Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ տեղի ունեցած փոփոխություններով․ ԱԽ քարտուղար

Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով ստեղծվելու որոշմանը, որի համակարգողը ԱԽ քարտուղարն է, գրում է «Լուրեր»-ը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու նման անհրաժեշտություն առաջացավ, և թե որ ուղղություններով է վերանայում լինելու, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ այս պահին չի կարող ասել, թե որ ուղղություններով են վերանայումներ լինելու, որովհետև հիմնական քննարկումները, որոնք եղել են մինչև այս պահը, աշխատակարգի, կանոնակարգի մասին են եղել:

«Երբ ազգային անվտանգության նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել էր 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ: Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշ ժամանակ սպասել ենք, սպասելուց հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները