Հայեցակարգերը մշակված են, հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Սահմանադրության նախագծի տեքստը պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, այսինքն՝ տեքստի մակարդակում առնվազն ժամկետը մինչև նոր ընտրություններն են»,- ասաց նա:
Նախարարը նաև ենթադրեց՝ կառավարման համակարգը այնպիսին, ինչպիսին է այս պահի դրությամբ, փոփոխության ենթակա չի լինելու: Իսկ Սահմանադրության տեքստի՝ հանրության դատին հանձնելու ժամկետը 2026 թվականի ընտրություններից առաջ է լինելու:
«Անկախության հռչակագրի հետ կապված տեքստուալ առումով Սահմանադրությունը որևէ խնդիր չի պարունակում, և սա այլևս արձանագրված է»,- ասաց նախարարը: