Հետևեք մեզ։

Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

11:50, 20 փետրվար 2025
Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այօրվանից Հայաստանում սկսում է նոր մանդատի շրջանակում իրականացնել իր աշխատանքները: Այս մասին նշված է դիտորդական առաքելության X-ի սոցհարթակում արված գրառման մեջ:

 

«Նոր մանդատի առաջին օրը հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում: Նոր մանդատ 20.02.2025 -19.02.2027թ.»,- ասվում է հայտարարությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները