Հետևեք մեզ։

Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է

13:39, 20 փետրվար 2025
Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է
Փետրվարի 20-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
.Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
.Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
.Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (5-10 մետր) պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
.Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ, Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
 
.Թալինի, Անիի, Աբովյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-200 մետր։
 
.Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
.Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները