Հետևեք մեզ։

Ձերբակալվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը

16:48, 20 փետրվար 2025
Ձերբակալվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում գրված է․
 
«Հարգելի գյումրեցիներ,
 
Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել (ձերնբակալվել,-խմբ․) Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:
 
Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»:

Վերլուծական