Հետևեք մեզ։

3 օր առաջ Բրյուսելում ավելի ենք առաջ գնացել, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 ք/կմ տարածքով. Փաշինյան

15:50, 17 մայիս 2023
3 օր առաջ Բրյուսելում ավելի ենք առաջ գնացել, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 ք/կմ  տարածքով. Փաշինյան

Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է:

«Լաչինի միջանցքի ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթությունն է, կարևոր է սկսել Բաքու–Ստեփանակերտ բանակցությունները, որոնց նպատակն է ապահովելու ԼՂ  հայ բնակչության անվտանգությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Փաշինյանը նշել է. «3 օր առաջ Բրյուսելում ավելի ենք առաջ գնացել, նշվել է՝ Հայաստանը ճանաչում է 86,600 քառակուսի կմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ ճանաչում է 29,800 քառակուսի կմ ՀՀ տարածքային ամբողջականությունը»:

Ըստ Փաշինյանը՝ կողմերը դեռևս 2022-ի հոկետեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եդեկլ առ այն, որ հարաբերությունների կարգավորման համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ