Հետևեք մեզ։

Ուկրաինայի արտգործնախարարը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին

17:20, 20 փետրվար 2025
Ուկրաինայի արտգործնախարարը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։


«Ես հանդիպեցի Քեյթ Քելլոգի հետ՝ քննարկելու համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու ուղիները: Ես վերահաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը ուժի միջոցով խաղաղության հասնելու և անհրաժեշտ քայլերի մեր տեսլականը: Ես նաև կրկնեցի, որ Ուկրաինայի անվտանգությունն ու անդրատլանտյան տարածքը անբաժանելի են», - գրել է նա X սոցիալական ցանցում:


Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության ավարտին։

 

Վերլուծական