Հետևեք մեզ։

Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը

17:32, 20 փետրվար 2025
Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը
 
 
Փետրվարի 11-13-ը Լիոնում կայացել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի անդամ 150 երկրի շուրջ 310 բարձրաստիճան պատվիրակ, կառույցի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ:
 
Հայաստանը ներկայացնում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:
 
Բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու նախագահը։
 
Թեմատիկ ելույթներ են ունեցել կառույցի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ:
 
Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի մի շարք անդամ երկրների գործընկերների հետ, քննարկել ոստիկանական համագործակցության ընդլայնման հարցեր:
 
Հայաստանի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև ԴՆԹ նույնացման և զենք-զինամթերքի հարցերով ենթավարչությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ԴՆԹ պահոցի գործարկմանն ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը վերաբերող հարցեր:
 
Պատվիրակները քննարկել են կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցավորությանը, ահաբեկությանը և ծայրահեղականությանը վերաբերող հարցեր։
 
Կոնֆերանսի ընթացքում ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, երկրների միջև համագործակցության ընդլայնման, ապօրինի եկամուտների վերադարձի և ահաբեկության դեմ պայքարի թեմաներով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական