Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ոստիկանությունից ազատ արձակեցին: Նա գլխի հատվածում քերծվածքներ ուներ, մյուս քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, գրում է «Ազատությունը։»
Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասել է, որ իրենց գցել են գետնին, «քարշ են տվել», ապա հայտարարեց՝ ինքը վախեցողը չէ:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ նրանց ձերբակալել և տեղափոխել էին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: