Հետևեք մեզ։

Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները

15:36, 20 փետրվար 2025
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները

Այսօր Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական  Սարգիս Խանդանյանը:

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները