Հետևեք մեզ։

Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն. Նիկոլ Փաշինյանի խոսնակ

20:37, 20 փետրվար 2025
Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն. Նիկոլ Փաշինյանի խոսնակ

Նիկոլ  Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրում է.

«Մեդիայի ուշադրության կենտրոնում վերջին օրերին Գյումրին է՝ բազմապիսի զարգացումներով։ Առաջիկայում ընտրություններն են, և մանր ու միջին տրամաչափի դերակատարները կրկին ջրի երես են դուրս եկել։

Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։

Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։

Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։

Վերլուծական