ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է թագաժառանգին, թագավորության ղեկավարությանը և ժողովրդին գալիք տոնի՝ Սաուդյան Պետության հիմնադրման օրվա կապակցությամբ: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինը նաև երախտագիտություն է հայտնել փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների անցկացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու և ցուցաբերած հյուրընկալության համար, որը նպաստել է երկու երկրի պատվիրակությունների կառուցողական ու արդյունավետ աշխատանքին։
Հաստատվել են ռուս-սաուդյան համագործակցության հետագա զարգացման տրամադրությունները, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն սերտ համագործակցությունը OPEC+–ի շրջանակում՝ նավթի համաշխարհային շուկայի կայունությունը պահպանելու նպատակով։